Կարևոր է ։ Այստեղ ոչ բոլոր նախագծերն են ամբողջությամբ բացատրած։ Յուրաքանչյուր նախագծի համար ցուցադրված է որոշակի հատված, հաճախ վերլուծական մասը թողնելով որպես առաջադրանք։ Որոշ առաջադրանքներ կարելի է դարձնել մրցույթային։

1.Չափումներ մկնիկի օգնությամբ

Առաջադրանք ։ Փորձենք չափել անհասանելի բարձրության որևէ օբյեկտ, օրինակ հինավուրց վանքի բարձրությունը։

Կատարման ընթացքը։

Փորձենք չափել Կապտավանքի բարձրությունը։

kaptavanq.jpg

Screenshot from 2023-11-26 18-18-11.png

untitled script pic.png

Screenshot from 2023-11-26 18-19-54.png

Նախագիծը Berkeley-ի կայքում:

Ինչպես դարձնել նախագիծ։

Նախ անհրաժեշտ է վերլուծել և հասկանալ ծրագրի կողմից տրվող թվային տվյալները, դրանց միջոցով ստանալ օբյեկտի բարձրությունը արտահայտված սանտիմետրով կամ մետրով։ Ապա պետք է ընտրել ձեր համայնքում որևէ օբյեկտ, որի բարձրությունն անհրաժեշտ է հաշվել։ Սմարտֆոնով նկարել օբյեկտը և snap ծրագրով հաշվել նրա բարձրությունը։